Կիրակի, 20 Հուլիսի, 2025
Միջոցառումներ

1918 ՄԱՅԻՍԻ 28

Այսօր Հայաստանի առաջին Հանրապետության օրն է:

Օրվան նվիրված Սպիտակի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում՝ «Մայիսյան հերոսամարտերը» խորագրով:

1918թ. մայիսի 28-ին, Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։

Մենք հաճախ հիշում ենք պատմությունը, որպես թվերի հաջորդականություն, որպես անցյալ, բայց մայիսյան հերոսամարտերը միայն անցյալ չեն, դրանք վկայությունն են նրա, որ հայն է իր հողի պաշտպանը, ընտանիքի վահանը, և ազգի բազուկը:

Սարդարապատի ճակատամարտը պարզապես ճակատամարտ չէր, այլ՝ գոյության ճիչ, որն աշխարհին հուշեց՝ հայը չի մեռել:

Իսկ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ հայը անպարտ է, երբ միավորված է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով