ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Պարը հոգու թաքնված լեզուն է: Այստեղ շրթունքների փոխարեն խոսում է մարմնի և զգացմունքների լեզուն: Պարի միջոցով արտահայտվում են զգացողություններ, հույզեր, ուրախություն, ազգի պատմություն, մշակույթ, մտածողություն: Բարդ ու դժարին է դեպի պարարվեստ տանող ճանապարհը: Այս մասնագիտությունը գրավում է գեղեցիկի և շարժման սիրահարներին: