Ուրբաթ, 23 Մայիսի, 2025
ՄիջոցառումներՆորություններ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ

#Գրադարանը_ներառականության_հարթակ

Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Սպիտակի քաղաքային գրադարանում անցկացվեց հեքիաթային միջոցառում՝ «Մանկության աշխարհի կախարդական ձայնը» խորագրով, նվիրված համաշխարհային հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան 220-ամյակին: Միջոցառումն իրականացվեց Սպիտակի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի հետ համագործակցության արդյունքում: Մասնակցեց 3-րդ «Ա» դասարանը, դասվար տիկին Մանուչարյանի առաջնորդությամբ: Փոքրիկ հեքիաթասերները մեզ հետ տեղափոխվեցին անդերսենյան կախարդական աշխարհ՝ կենդանացնելով նրա ստեղծագործությունների հերոսներին, ներկայացնելով բեմականացումներ: Միջոցառումը համեմված էր անդերսենյան շնչով, ջերմությամբ, հեքիաթային մթնոլորտով և մանկական անմիջականությամբ: Շնորհակալություն ենք հայտնում տիկին Մանուչարյանին և բոլոր մասնակից երեխաներին՝ անմոռանալի և հեքիաթային օր պարգևելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով