Ուրբաթ, 23 Մայիսի, 2025
ՄիջոցառումներՆորություններ

ԳՐԱԴԱՐԱՆԸ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

📚Ազգային գրադարանային շաբաթը միավորում է բոլոր կրթօջախներին, մշակութային կազմակերպություններին մեկ գաղափարի շուրջ՝ կրթվելու, սովորելու, զարգանալու և մշակութային ժառանգությունը, կրթությունն ու գիտելիքը բոլորին հասանելի դարձնելու …

Ամենամյա դարձած Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում քաղաքային գրադարանը նախատեսել է բազմաբովանդակ միջոցառումներ:

✅Այսօր «Գրադարանը ներառականության հարթակ» կարգախոսի ներքո գրադարանում տեղի ունեցավ շատ հետաքրքիր և հագեցած ծրագրով միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները, մեր լավագույն ընթերցողները և գրադարանի աշխատակիցները: Հուզիչ էր և ուսանելի գրադարանի լավագույն ընթերցող Արմենուհի Արմենակյանի խոսքը:

✔Եվ, քանի որ շաբաթի բացումը համընկավ մեծն պոետ Համո Սահյանի ծննդյան օրվա հետ, միջոցառումը համեմվեց նաև սահյանական գեղեցիկ ստեղծագործություններով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով