ՄԱՐՏԻՐՈՍ_ՍԱՐՅԱՆ_145
Մարտիրոս Սարգսի Սարյանը ծնվել է փետրվարի 16 (28)-ին, 1880թ., Նոր Նախիջևանում: Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Սարյանը 1921 թվականին ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Երևանում, որտեղ էլ 1972 թվականի մայիսի 5-ին վախճանվել է։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։
Նա մեծանուն հայ նկարիչ է: Նրան նաև անվանել են գույների վարպետ կամ գույների կախարդ: Սարյանը այն մարդն էր, ով հրաշք էր համարում այն, ինչ շատերս անգամ չենք էլ նկատում՝ գույնը։
«Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա»։
«Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը` մարդ։ Մահ գոյություն չունի»։
Մարտիրոս Սարյան
