ՍԵՄԻՆԱՐ_ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
«Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարանում նոյեմբերի 12-ին Հայաստանի Ազգային գրադարանի առաջատար մասնագետ Անիցա Գենջյանի կողմից անցկացվեց սեմինար-պարապմունք Լոռու մարզի գրադարանների աշխատակիցների համար: Սեմինարի թեման էր «ՀՀ համայնքային գրադարանների ֆոնդերի էլեկտրոնային հաշվառումը և գույքագրումը»:
Գրադարանային մասնագետները սեմինարի ընթացքում մեթոդական ցուցումներ ստացան գրականության հաշվառման և էլեկտրոնային տվյալների բազայի ստեղծման վերաբերյալ: Քննարկում ծավալվեց գրադարանը սոցիալական հարթակներում ներկայացնելու, միջոցառումների կազմակերպման նորարարական մեթոդների, գրադարանային գործի օրենսդրական կարգավորման և ոլորտային այլ թեմաների շուրջ:
Սեմինարի ընթացքում կատարվեց կազմակերպված աշխատանքների վերլուծություն, տրվեց գործնական առաջադրանքներ:
Նույն օրը համագործակցության հուշագիր կնքվեց «Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի և «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի միջև: