ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ_ՕՐ
Գրադարանավարի օրվա կապակցությամբ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի անունից գրադարանավարներին շնորհավորելու և բարեմաղթանքներ հղելու համար համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, մշակույթի, կրթության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Մելանյա Դանիելյանի գլխավորությամբ, այցելեցին «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ։
Օրվա կապակցությամբ գրադարանում կազմակերպվել էր գեղեցիկ ցերեկույթ, որին մասնակցում էին «Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, Դր․ Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 հիմն․ դպրոցի աշակերտները՝ դասղեկ Նարինե Մաթոսյանի գլխավորությամբ, գյուղական բնակավայրերի նորաբաց գրադարանների աշխատակիցները, ակտիվ ընթերցասերներ։
Միջոցառման ընթացքում ներակայացվեց գրադարանի առօրյան, երկարամյա գործունեությունը, որը աշխատակիցների և ակտիվ ընթերցողների համատեղ աշխատանքի արդյունքն էր։
Տոնական օրվա կապակցությամբ «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Լոռու մարզպետի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և մի շարք այլ կառույցների կողմից պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով։ Տնօրենն իր հերթին պատվոգրերով պարգևատրեց գրադարանի մի խումբ աշխատակիցների և լավագույն ընթերցողներին։
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի անունից աշխատակազմի քարտուղար Ա․ Ֆրանգյանը շնորհավորեց «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի ողջ կոլեկտիվին մասնագիտական տոնի և տարվա ընթացքում ունեցած ակնառու հաջողությունների համար։
«Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի կոլեկտիվը շնորհակալություն է հայտնում Սպիտակ համայնքի ղեկավար պարոն Քաջայր Նիկողոսյանին և աշխատակազմին գրադարանների նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի, գրադարանի կողքին լինելու և աջակցելու համար: