ՏԱՐԵՑՆԵՐԻ_ՄԻՋԱԶԳԱՅԻՆ_ՕՐ

✔ Ավագ սերնդի նկատմամբ հոգատարությունը միշտ էլ մեր ուշադրության կենտրոնում է: Նրանց իմաստուն խորհուրդներով են երիտասարդները առաջնորդվում կյանքի ճանապարհներին:

🔴Տարեցների միջազգային օրվա առթիվ կազմակերպված մշակութային միջոցառումը այս անգամ իրականացվեց

Հայկական Կարմիր Խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղի (ՀԿԽԸ Լոռու ՄՄ) հետ համագործակցությամբ:

✅Հյուրընակել էինք ՀԿԽԸ Լոռու ՄՄ «Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություն» պետական աջակցությամբ և «Համայանքային ինտեգրացված տնային խնամք և ակտիվ երկարակեցություն» Շվեյցարական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ համատեղ իրականացվող ծրագրերի Տնային խնամքի ծառայություն ստացող շահառուներին և Ակտիվ երկարակեցության նախաձեռնող թիմերի անդամներին։

🔶️ Գրադարանի թանգարանային բաժնում նրանք ծանոթացան Սպիտակ քաղաքի պատմությանը և թանգարանային նմուշներին, ցուցադրվեց ֆիլմ Սպիտակի տարածաշրջանի պատմամշակութային վայրերի մասին։ Այնուհետև շահառուները եղան Սպիտակի քաղաքային գրադարանում, որտեղ մտերմիկ զրույցի, ասմունքի, երգ ու պարի մթնոլորտում տարեցների օրը ուրախությամբ լցրեցին գրադարանի աշխատակիցները՝ տնօրեն տիկին Քնարիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Իր գեղեցիկ պարով տարեցներին գերեց փոքրիկ Սիլվան:

Ամենատարեց այցելուն 92-ամյա Բալասան տատիկն էր, ով հանդես եկավ նաև ասմունքով:

☑Միջոցառմանը ներկա էին ՀԿԽԸ Լոռու ՄՄ գործադիր տնօրեն Հրանուշ Բարաթյանը , Լոռու ՄՄ Սպիտակի ներկայացուցիչ Արտաշես Կարապետյանը, ծրագրի աշխատակիցներ և կամավորներ։

Իր ելույթում տիկին Բարաթյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալելու և տարեցների օրը տոն դարձնելու համար և կարևորեց գրադարանի անձնակազմի՝ տարեցների նկատմամբ հոգատար վերաբերմունքը, որից անչափ շոյված էին իրենք՝ շահառուները։

Համագործակցությունը շարունակական է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով