ԵՎՐՈՊԱԿԱՆ_ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ_ՕՐԵՐ
Այս տարի Եվրոպական ժառանգության օրեր համաեվրոպական միջոցառումը կրում է «Ճանապարհներ, ցանցեր և կապեր» խորագիրը։
Ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումները միտված են բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բազմազանությունը և շարունակական պահպանության կարևորությունը, որի կարևոր մասն է կազմում հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը։
«Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ը արդեն երկար տարիներ մասնակցում է և կազմակերպում տարաբնույթ միջոցառումներ ծրագրին համահունչ։ Այսօրվա միջոցառումը կրում էր «Եվրոպական մշակույթի ողջ գրավչությունն ու հմայքը» խորագիրը (պատասխանատու Վ. Առաքելյան)։
Ներկա էին Սպիտակի խոշորացված համայնքի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՈԱԿ-ների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, այցելուներ, ընթերցողներ։
Մասնակիցները հանդիսատեսին ներկայացրեցին Եվրոպական մի շարք երկրների մշակույթը, պատմությունը, ծագումնաբանությունը, զուգահեռ նաև հայկական մշակույթը։
Այցելուները շրջեցին գրադարանի թանգարանային բաժնում։