ԱԿՍԵԼ_ԲԱԿՈՒՆՑ_125
«Կոմիտասի երգերի և քո գույների կապակցությամբ խոսում են իբրև այնպիսի հրաշքի մասին, որը անհնարին է արտահայտել խոսքով: Բայց, գիտե՞ս, իմ կարծիքով, դա այնքան էլ ճիշտ չէ: Հայաստանում կար մի գրող, որի բառերը երգում էին կոմիտասյան հանգով և փայլատակում էին քո կտավների բոլոր գույներով: Այդ գրողը Ակսել Բակունցն է»:
Ակսել Բակունցն առասպելի հերոսի պես ընդամենը մի քանի տարվա ընթացքում սովորական գյուղթղթակցից դարձավ հայ մեծ գրող` իր մեծության կենարար հյութերը վերաքաղելով հայոց բնաշխարհի գույներից, հայոց պատմության ծալքերից, հայ ժողովրդի հոգեկան պատկերի խորքերից:
Ակսել Բակունցն իր ամբողջ ներքին էությամբ դիմադարձ լինելով բնությանը` նրա մեջ տեսավ, առաջին հերթին, մարդու դաշնակցին, մարդու ուսուցչին, բարոյական դասերի խորհրդատուին, մարդու ամենահարազատ, արյան պես հարազատ տարերքը:
Սուրեն Աղաբաբյան