ԿԱՅՈՒՆ_ԷՆԵՐԳԻԱ
Կայուն էներգիայի շաբաթը՝ Սպիտակում
__________________
Սպիտակ համայնքը, հանդիսանալով «Քաղաքապետերի դաշնագրի» անդամ, արդեն ավանդական դարձած ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակում հունիսի 11,12,13-ին անցկացրեց մի շարք միջոցառումներ։
Էներգետիկ շաբաթն այս տարի անցկացվում է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Եվրոպայի համար» կարգախոսի ներքո։ Հետևաբար միջոցառումներն անցկացվեցին հիշյալ թեմայի շրջանակում։
Օրվա ամփոփոփումը «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում էր, որտեղ կազմակերպվեց նկարչական ցուցահանդես։ Ներկայացվեցին նկարչական մրցույթի մասնակիցների աշխատանքները, իսկ ընթերցասրահում անցկացվեց թեմատիկ քննարկում։ Ցուցադրվեց թեմային վերաբերող ուսուցողական տեսահոլովակ։
Մրցույթների հաղթողները համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին գեղեցիկ նվերներով։