ՆՈՒՆԵ_ՍԱՐԳՍՅԱՆ_70

📖Ազգային գրադարանային շաբաթվա 3-րդ օրն է և Սպիտակի քաղաքային գրադարանը կրկին մարդաշատ է: Այս անգամ միջոցառումը նվիրված էր բանասեր, մանկագիր Նունե Սարգսյանի ծննդյան 70_ամյակին (միջոցառման պատասխանատու՝ մանկական բաժնի գրադարանավար Մելինե Հարությունյան): Միջոցառման մասնակիցներն էին Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները (դասվար՝ Նելլի Բաղդասարյան):

👫Երեխաները դիտեցին Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» ուսուցողական հեքիաթը և մեծ ակտիվություն ցուցաբերեցին հեքիաթի քննարկման և վերլուծության ժամանակ: Երեխաները հանելուկներով, բանաստեղծություններով, երգով ամբողջացրեցին ոզնու կերպարը:

📚Ոզնու մասին ուսուցողական տեսահոլովակը դիտելուց հետո նրանք ևս մեկ անգամ համոզվեցին, որ պետք է լինել ընկերասեր, ազնիվ, բարի, քանզի ինչպես Նունե Սարգսյանն է ասում. «Սրտում չարություն ու նախանձ ունենալը հաշմանդամություն է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով