ՊԱՐՈՒՅՐ-ՍԵՎԱԿ_100

📖Ազգային գրադարանային շաբաթվա 2-րդ օրը նվիրված էր Պարույր Սևակի ծննդյան 100_ամյակին: Գրական-գեղարվեստական երեկոն, որը կրում էր «Կյանք՝ բուռն զգացմունքներով» խորագիրը (միջոցառման պատասխանատու՝ սպասարկման բաժնի վարիչ Նարինե Ավագյան) նվիրված էր Սևակի սերերին: Իրենց մասնակցությամբ հանդես եկան Մարգարիտան, Միլենան, Վարդուհին, Սեդան, Էլմիրան, Սաթենիկը: Ասմունքով նաև հանդես եկան ներկա գտնվող ուսուցիչներ, աշակերտներ, ընթերցողներ:

✅ Պարույր Սևակը կենդանի անհատականություն է և շարժվող պատմություն՝ իր ներքին բնական օրենքներով, վերելքներով, փորձերով ու որոնումներով, հաստատումներով ու բացառումներով և վերջապես՝ անզուգական սերերով: Նրա տիեզերքը շաղկապվում էր սիրով, առարկաների շարժումը գոյանում էր սիրով, նպատակը սկիզբ էր առնում սիրուց, ձգտումը՝ ինքը՝ սեր է՝ վերելքներով ու վայրէջքներով:

✅ Եկե՛ք փաստենք, որ վիթխարի երջանկություն է սիրել և լինել սիրված, քանզի սերը վեհացնում է բոլորին, ուրեմն եկե՛ք սիրենք ու լինենք սիրված:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով