ՀԱՄՈ_ՍԱՀՅԱՆ_110

Այսօր «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը: Գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց շաբաթվա նպատակը, կարգախոսը, խոսեց գրադարանի դերի և նշանակության մասին:

📚Շաբաթը մեկնարկվեց Համո Սահյանի ծննդյան 110_ամյակին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթով, որը կրում էր «Հույզերի, ապրումների աշխարհ» խորագիրը (միջոցառման պատասխանատու՝ գրադարանավար Տաթևիկ Ասլանյան): Միջոցառումը կազմակերպված էր բարձր տարիքի ընթերցողների մասնակցությամբ: Ամբողջ ընթացքում Գոհարը, Լյուդմիլան, Միլենան, Աննան, Անին, Դիանան, Զվարթը, Մարգարիտան, Նարեն իրենց ասմունքով և կատարումներով ներկայացրեցին Սահյանին և նրա ստեղծագործությունները:

✅Ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, գրադարանի ընթերցողներ, ընթերցասերներ:

✅Լեփ լեցուն դահլիճում թևածում էր սահյանական շունչը: Շնորհակալական խոսքով հանդես եկան ուսուցչուհիներ Ս. Հակոբյանը, Գ. Բարսեղյանը:

Միջոցառումն ավարտվեց Համո Սահյանի պատգամներով, որոնք գալիս են դարերի խորքից, բայց չեն կորցնում իրենց կենսունակությունն ու արդիականությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով