ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ

#07.12.1988

ՍՊԻՏԱԿ՝ ՑԱՎ ԻՄ

… 35 տարի… Ցավն ու մրմուռը չի անցնում:

«Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի թանգարանային բաժնում կազմակերպված ցուցադրությունը՝ «Սպիտակի երկրաշարժ» խորագրով, երախտիքի խոսք է բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, անհատներին, որոնք աղետի դաժան օրերին օգնել են աղետյալ Սպիտակին:

Մի քանի ակնթարթում կորցրեցինք տասնամյակների տքնությամբ ստեղծած գրեթե բոլոր նյութական և հոգևոր արժեքները, մարդկային բազում կյանքեր…

Անցան դժոխային տարիները, բայց սպիտակցին քայլում է ցավը սրտում:

Ասում են ամեն ինչ անցնում է ժամանակի հետ: Ժամանակը կանցնի, վիշտը կթեթևանա…… բայց…….

Ամեն ինչ չէ, որ մոռացվում է:

Զոհվածների արևը ապրողների համար է:

Ցուցադրությունը՝ մեկ ամիս:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով