#ՎԻԼՅԱՄ_ՍԱՐՈՅԱՆ_115

«Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից. թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

Վիլյամ Սարոյան

✍️ Վիլյամ Սարոյանը համաշխարհային գրականության բացառիկ երևույթներից է:

Սարոյանը բացառիկ ու զարմանալի է բոլորովին այլ իմաստով. լինելով ամերիկյան գրող, նա, իմ խորին համոզմամբ, միաժամանակ հայ ազգային գրող է: Նա գերաճելով իր միջավայրից ու իր որդեգրած լեզվից, դարձավ նաև իր հարազատ ժողովրդի ազգային գրողներից մեկը: Եվ դա ամենից առաջ հենց ինքը Սարոյանն է հասկացել և ձևակերպել շատ սեղմ ու դիպուկ. «Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ինձ համարում եմ հայ գրող»:

Վահագն Դավթյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով