Շնորհակալություն Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Գաբրիելյանին և 44-օրյա պատերազմի հերոս Տիգրան Ժորայի Հարությունյանի ընտանիքին` «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ին գրքեր նվիրելու համար։
Աշխատանքի բերումով այցելել էի Սպիտակ համայնքի Հարթագյուղ վարչական բնակավայր։ Ծանոթացա վարչական ղեկավար Աշոտ Գաբրիելյանի հետ,ով «գիրք սիրող» և «ծրագիր ունեցող» անձնավորություն է։
Խոսքերն ի զորու չեն նկարագրել այն մեծ ցավը, որ մեզ փոխանցեց Աշոտ Գաբրիելյանը` իր համագյուղացի երեք զոհված հերոսների պատմությունը ներկայացնելով։ Գրքերը, որոնք մեզ նվիրեցին, Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Հերոս տղաների հիշատակին են նվիրված։
Սիրելի ընթերցողներ, մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է կարդալ այդ գրքերը, որոնք նվիրված են մեր հերոսներին, պարտավոր ենք բոլորին ցույց տալ մեր «Լույս տղաների» կատարած հերոսությունը։
Մեծ է կարուստի ցավը…
Կյանքը փորձում է հաղթել մահին… Միայն թե մեր տղաները մեզնից չհեռանային։
Ներկա սերունդը` դաստիարարակվելով Հերոս տղաների սխրանքներով, թո՛ղ որ շենացնի Հայաստանս…
Փա՛ռք ու պատիվ մեր բոլոր զինվորներին։ Բոլորս պիտի՛ ճանաչենք նրանց և գնահատենք այն կյանքը, որը իրենց կյանքի գնով նվիրեցին նրանք մեզ։