ԳԻ՛Ր ՍԻՐԷ, ՂԱԼԱ՛Մ ՍԻՐԷ, ԴԱՎԹԱ՛Ր ՍԻՐԷ
Սայաթ-Նովան հայ միջնադարյան և նոր գրականությունը կամրջող բանաստեղծ է, ում գրական ժառանգությունը համաշխարհային մշակութային գանձարանի կարևոր բաղկացուցիչներից է:
Նրա սիրային, բարոյախրատական տաղերը համամարդկային արժեքների բարձրարվեստ քարոզներ են, հանդուրժողության, հավատարմության, ազնիվ ընդվզումների ու դրամատիկ ապրումների, կյանքի ու մարդկային հարաբերությունների ընկալումների դասեր են, որոնք հավերժական են և վաղեմության ժամկետ չունեն:
Սայաթ-Նովայի պոեզիան իր ձևի ու բովանդակության, լեզվական, տաղաչափական ու թեմատիկ նորարարությամբ նոր քերթողական հուն բացեց ոչ միայն գրականության այլև երաժշտության անդաստանում:
Դիտել՝https://www.facebook.com/spitak.gradaran/videos/577216831226507