#ՐԱՖՖԻ_135

«Անմահ հոգի, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից և ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ և հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր և ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղարկեցիր դեպի ազատության ճանապարհը… Հովհ. Թումանայան ✍️

Րաֆֆու հայտնության մեջ մարգարեական մի խորհուրդ կար. նա աշխարհ եկավ ինչ-որ հավաքական անհրաժեշտությունից, հայոց էթնիկական ոգու հազարամյա ինքնքաստեղծումից, պատմության ինքնագիտակցումից. աշխարհ եկավ, ինչպես բանաստեղծն է ասում, «լոկ այն պատճառով, որ անչափ շատ են սպասել նրան». և աշխարհ եկավ ոչ սոսկ գրականություն անելու համար, այլ խոսելու ճշմարտությունը ազգի ողբերգական կացության մասին և ուսուցանելու նրան՝ բնության ու մարդկային հասարակության օրենքնեի գիտությամբ: Ս. Սարինյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով