#ԱԶԳԱՅԻՆ_ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ_ՇԱԲԱԹ
#ԳՐԱԴԱՐԱՆԸ_ԿՐԹՈՒԹՅԱՆ_ԲԱՑ_ՀԱՐԹԱԿ
Օր երկրորդ
Խինդ ու երազ մանուկներին եմ բաշխում,
Ինձ՝ պաղ ձյունոտ ծաղիկներ ու մերկ աշուն:
Սուրեն Մուրադյան
Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում, այսօր Սպիտակի քաղաքային գրադարանի մանկական բաժնում տեղի ունեցավ «Ինչ տվել եմ, ձերն է» խորագրով ցերեկույթ՝ նվիրված անվանի բանաստեղծ Սուրեն Մուրադյանին: Միջոցառմանը մասնակցում էին Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոցի 2-րդ(բ) դասարանի աշակերտները (դասվար՝ Մ. Աղումյան): Նրանք հանդես եկան Ս. Մուրադյանի բանաստեղծություններով, հանելուկներով, կատակներով:
Ըստ Սուրեն Մուրադյանի աշխարհը կանգնած է չորս բարոյական սյուների վրա՝ սեր, հավատ, բարություն, աշխատանք, իսկ այսօրվա մեր միջոցառման նպատակն էր առաջնորդվել նրա մտքերով և երեխաների մեջ սերմանել սերը դեպի հայրենիք, դեպի մայրը, հավատը դեպի հաղթանակած ապագան, բարություն միմյանց հանդեպ և անտրտունջ աշխատանք.
Ձեզ եմ դիմում մարդիկ.
Մարդու մեջ փնտրեցեք
Լավի, բարու հատիկ,
Գտեք, գուրգուրեցեք…https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1685450871915884/804769711215460
https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1685450871915884/203581679083832
https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1685450871915884/230138863024312
https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1685450871915884/903338870722126