#ՂԱԶԱՐՈՍ_ԱՂԱՅԱՆ_183

Եկեք, իմ եղբարք, որդիք արամյան,

Միմյանց անխտիր կերպով մենք օգնենք,

Թէ՛ քաղաքացի և թե՛ շինական

Նոր հոգի առած՝ իրարու գգվենք:

Ղ. Աղայան

✍️Ղազարոս Աղայանն իր գրական, մանկավարժական և ազգային-հասարակական գործունեության ողջ ընթացքում համոզված էր, որ հայ ժողովրդի համախմբման ամենակարևոր գործոնը գրագիտության ճանապարհով հին ու նոր սերնդի բարոյական և գաղափարական դաստիարակությունն է:

Ղ. Աղայանը գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնակի կարևորություն ունի նրա «Արևիկ» այբբենարանը, տարրական դպրոցի չորս տարիների «Ուսումն մայրենի լեզվի» Ա,Բ,Գ,Դ դասագրքերը:

Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։ Նա թարգմանել է Իվան Կռիլովի, Ֆրիդրիխ Շիլլերի, Հայնրիխ Հայնեի, Լև Տոլստոյի, Ուիլյամ Շեքսպիրի գործերը։ Առանձնապես հիշատակության է արժանի Ալեքսանդր Պուշկինի «Ոսկի ձկնիկ» հեքիաթի փոխադրությունը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով