ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ — 99
Նորից քեզ հետ
Պ. Սևակը մեզ հետ է ամեն օր ու ամեն ժամ: Նրա կյանքը, որպես լեգենդ-առեղծված, շատ ու շատ գաղտնիքներ է պարունակում:
Պ. Սևակը 1950-1960-ական թթ.-ի հայ պոեզիայի առաջատար դեմքն է, որն իր ստեղծագործությամբ որակական մի նոր աստիճան նշանավորեց գեղարվեստական մտածողության պատմության մեջ:
Ամբողջ ստեղծագործական կյանքում Սևակը գնաց խիզախման՝ հանուն դժվարի, բարդի ու նորագույնի, ժխտելով հեշտն ու պարզունակը, գոհության կողքին դնելով մեծ դժգոհությունը, համակերպությանը հակադրելով ընդդիմությունը, անտարբերությանը՝ վառվող ոգին: Դա նա ապացուցեց իր անձնական ճակատագրով, գրական գործունեությամբ, մտավոր-մշակութային զարգացման մեջ ունեցած դերով ու նաև, ինչու՞ չէ, սեփական արժեքի ու նշանակության հասարակական, գրապատմական բարձր գիտակցությամբ:
Է. Ա. Մեհրաբյան