ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ԾՐԱԳԻՐ

«Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն»

Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնը փրկչի՝ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու և մարդկությանը հայտնելու տոնն է:

Այս խորհրդով «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի թանգարանային բաժնում տեղի ունեցավ «Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն» խորագրով միջոցառումը:

Միջոցառումը տերունական աղոթքով բացեց Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վաղարշ քահանա Հակոբյանը, այնուհետև մասնակից երեխաներից հաղորդավարներ Էլիզան և Դևիդը ներկայացրեցին տոնի խորհուրդը, Բեթխեմյան մսուրը, Հովսեփին ու Մարիամին մանուկ Հիսուսի հետ, որոնց մարմնավորում էին փոքրիկ Կիման և Համլետը:

Ներկաներին ծանոթացրեցին նաև տարբեր երկրների Սուրբծննդյան տոնակատարության կարգին:

Միջոցառմանը իրենց մասնակցությունն ունեցան Սպիտակի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտները՝ պատմության ուսուցչուհի Հայկուշիկ Այվազյանը հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով