ՀԱՄԱԼՐՈՒՄ

Մարդասիրության դրսևորման լավագույն օրինակ է բևեռախույզ գրող, դիվանագետ Ֆրիտյոֆ Նանսենի գործունեությունը:

Մարդասիրական վեհ գիծը հասնում է մինչև նրա տոհմածառի արմատները: Նրա բոլոր նախնիներն էլ եղել են քաջ, անվեհեր մարդիկ, որոնք կարևոր դեր են խաղացել Դանիայի և Նորվեգիայի կյանքում: Եվ հենց նախնիներից ժառանգած ամեն բան առաջ էին մղում նրա բոլոր նպատակները:

Երևի այդ էր պատճառը, որ 1988թ. երկրաշարժից հետո Սպիտակում նորվեգացիների կողմից կառուցված հիվանդանոցը կրում է Ֆ. Նանսենի անունը՝ հաշվի առնելով նրա անսահման բարությունը մարդկանց նկատմամբ:

Գրադարանի գրքային հավաքածուն համալրվել է մի շատ հետաքրքիր գրքով՝ Ֆ. Նանսենի «Ֆրամը» բևեռային ծովում:

Ընթերցեք գիրքը և ավելի շատ տեղեկություն կունենաք մեծ մարդու մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով