ԳԱՐՈՒՆ ՏԱՐՎԱ ԲՈԼՈՐ ԵՂԱՆԱԿՆԵՐԻՆ

Կենսագրական մի գեղեցիկ պատմություն, որը կարելի է որակել որպես հոգու պատմություն, որի շարժի ու տեղաշարժի մեջ մշտապես առկա է եղել մի մոտիվ՝ կյանքում անընդհատ որոնել նորը, անսովորը, չփորձածը:

Տարվա բոլոր եղանակներին «Գարուն» ամսագրում խոսքն ունեցել է առանցք, ներքին շարժում, միասնական բովանդակություն, որը միշտ տեսանելի է եղել ընթերցողի մոտ:

55-ամյա «Գարուն» ամսագրի «խառնվածքում» անընդհատ գերիշխել է զգացմունքային տարերքը: Այն ընթերցողին տանում է անծանոթ մի ներաշխարհ, իսկ ամսագրի աշխատակազմը վստահաբար կարող է ասել. «Մեր կյանքը հյուսվող մի նուրբ գորգ է»:

Սպիտակի քաղաքային գրադարանի ընթերցողները միշտ էլ անհամբերութամբ են սպասել «Գարուն»-ի հերթական համարին: Ահա թէ ինչու է գրադարանի բաժանորդագրության ցանկում միշտ եղել «Գարուն»-ը: Գրադարանում պահպանվում են ամսագրի տարբեր տարիների համարները:

Հոբելյանի կապակցությամբ գրադարանում բացվել է «Գարուն»-ի ցուցադրությունը, որտեղ ներկայացված է ամսագրի տարեգրությունը: Դիտել՝https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1569671226827183/669220541453625

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով