ԳԻՏԱԺՈՂՈՎ
Սեպտեմբերի 29-30-ը Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի » միջազգային գրադարանային գիտաժողովը: Այն նվիրված էր հայ գրատպության 510-ամյակին:
Աշխարհի բազմաթիվ երկրների գրադարանային և տեղեկատվական ոլորտի մասնագետներ էին մասնակցում գիտաժողովին. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն /Բեյրութ, Լիբանան/, Մոլդավիա, Բելոռուսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Նիդեռլանդներ, Քուվեյթ, ԱՊՀ ազգային գրադարանների տնօրեններ… Զեկույցները նվիրված էին գրադարանների ավտոմատացմանը, կառավարմանը, թվայնացմանը, նորարար տեխնոլոգիաներին… Գիտաժողովին իր մասնակցությունն ունեցավ և «Գրադարանային կառավարում. Կառավարման մոդելը Սպիտակի քաղաքային գրադարանում» զեկույցով հանդես եկավ գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը:
Գիտաժողովը և՛ հետաքրքիր էր, և՛ հագեցած:
Շնորհակալ ենք հրաշալի գիտաժողովի և հետաքրքիր զեկույցների համար:
Լուսանկարներից մի քանիսը վերցված է Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջից:




