ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ-100

«Վահագն Դավթյանի ստեղծագործությունն ամբողջական մի աշխարհ է, ամբողջական մի շենք: Այդ շենքը նման է միջնադարյան վանքի- հիմքերը որձաքարե ժայռերի մեջ, գմբեթը՝ երկնքում: ԵՎ այդ վանքն այնքան է ներդաշնակ իր շրջապատին, այնպես է ձուլված ու խառնված բնությանն ու բնականին, որ շատ հեռուներից է երևում: Տեսնելու և նրան հասնելու համար պետք է հավատավոր լինել ու արվեստի ուխտավոր, որպեսզի հաղթահարես ճանապարհի դժվարությունը… Սիրում եմ 10-ից ավելի ժամանակակից բանաստեղծների, բայց խանդում եմ միայն Վահագնին, որովհետև նա, ասելիքից բացի, ունի նաև պատմելիք և ունի սեփական անհանգիստ միտքն անընդհատ կարգավորող խելք, որ ուրիշ խոսքով մեծ տաղանդ է։

Համո Սահյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով