ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ

#Հայրենանվեր_նախաձեռնություն

«Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ը մասնակցեց Գիտատեխնիկական գրադարանի կողմից կազմակերպված « Իմ գյուղի մեր տունը» կրթական, հայրենասիրական, մշակութային, պատմա-ազգագրական անկյան ստեղծման նախագծի առցանց քննարկմանը: Նպատակն էր ի հայտ բերել շահագրգիռ այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր կմիանան գրադարանի նախաձեռնությանը, կամ իրենց հնարավորությունների սահմաններում կաջակցեն այս հայրենանվեր գործին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին նախաձեռնության հեղինակ ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը խոսեց նախաձեռնության դրդապատճառի, հայրենանվերն նպատակի մասին և կարևորեց անկյան ստեղծումը հատկապես այսօր բարդ իրավիճակում հայտնված Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում, մասնավորապես Տարոնիք գյուղում: Քննարկման վերջում մասնակիցները ողջունեցին գրադարանի նախաձեռնությունը, հայտնեցին իրենց պատրաստակամությունը միանալու և աջակցելու հայրենանվեր ծրագրին հնարավորությունների սահմաններում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով