ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
ՀԱՐԳԵԼԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ, ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ…
Հուլիսի 15-ին նշելու ենք մեր սիրելի քաղաքի օրը:
Քաղաք, որ բոլոր սպիտակցիների համար հարազատ տուն է, օջախ, որի դռները միշտ բաց են: Եթե ամփոփենք քաղաքիս տարիների տարեգրությունը, հաստատ կարձանագրենք, որ Սպիտակը պատվով է անցել իր ճանապարհը: Չնայած բազում խնդիրների՝ քաղաքս այսօր գրավիչ է, ջերմ՝ իր հյուրընկալ բնակիչներով:
Մեր նպատակն է համադրել մեր սիրելի քաղաքի անցյալն ու ներկան, պահպանել հին ու բարի ավանդույթները՝ ապահովելով հարմարավետ միջավայր սպիտակցիների և հյուրերի համար:
Սպիտակցին ոգով անկոտրում է, ամուր կպած իր արմատներին՝ հաստատակամ է, որ երբեք չի լքի իր չքնաղ Սպիտակը: Վսեմ, բայց ծանր առաքելություն է՝ ամեն ինչ անել, այս հողի վրա վերստին հիասքանչ քաղաք ստեղծել… ու ստեղծում ենք…
Սպիտակս ծաղկելու է, շենանալու է իր վճիտ երիտասարդների աննկուն կամքով:
Կերտելու ենք նրա ապագան հմուտ վաստակաշտ մանկավարժներով:
Հպարտանալու ենք մեր բժիշկներով,սպորտսմեններով, շինարարներով, ովքեր գիշեր ու զօր ջանք չեն խնայում սպիտակցուն կազդուրելու, մարզելու և քաղաքը կառուցելու համար:
Հարգելու ենք գիտության, գրի պահապաններին , ովքեր իրենց գրի ու գրչի հրեշտակներ հռչակած՝ ամուր են պահում մեր հոգևոր սյունը:
Միշտ բարձր ենք պահելու սպիտակցի մորը՝ հայուհուն, որին կարելի է ճանաչել հազարավոր օտարուհիների մեջ այն կնիքով, որ նրա ճակատին դրել է ձիգ դարերի տառապանքը, հերոսուհի մորը, թախծության մորը:
Մեր խոնարհումը նրանց:
-Հավերժ փառք Հայրենական Մեծ պատերազմի սպիտակցի վետերաններին,արցախյան գոյամարտում հայրենիքը կրծքով պաշտպանած, Աֆղանստանի կռիվներում ընկած, 44- օրյա պատերազմում զոհված սպիտակցի քաջորդիներին:
Խաղաղ ու անամպ երկինք ենք մաղթում մեր քաջարի երիտասարդներին, ովքեր այսօր էլ պահում են մեր հայրենիքի սահմանները:
Այսուհետ, պարբերաբար, մենք Ձեզ կներկայացնենք նաև տեղեկություններ մեր քաղաքի, նրա նշանավոր մարդկանց, նրանց կենցաղի, սովորույթների մասին…
Իսկ ավելին իմանալու համար այցելեք գրադարան՝ թանգարանային բաժին, որտեղ կծանոթանաք Սպիտակի անցյալին և ներկային,նրա կենցաղին, ստեղծագործող մարդկանց, և կմասնակցեք« Սպիտակը երեկ և այսօր» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը:
Սիրում ենք քեզ Սպիտակ
«Հպարտ ենք նրա համար,
Որ փլվել է թեպետ տունդ,
Բայց չի խախտվել նրա հիմը»
Միասին պիտի կառուցենք…
ԴԻՏԵԼ՝
https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1489858101475163/2674210409382891
14Արփինե Ա-յան, Sona Sargsyan и ещё 12
Комментарии: 1
Поделились: 3