ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՐԱՎԵՐ

Թանգարանների ուժը

ՍԻՐԵԼԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐ, ԱՅՑԵԼՈՒՆԵՐ, ՀԱՐԳԵԼԻ ՍՊԻՏԱԿՑԻՆԵՐՀամաեվրոպական թանգարանային համայնքը 2022 թվականի մայիսի 18-ին նշելու է թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 21-ին՝ <<Թանգարանների գիշեր>> միջոցառումը։<<Սպիտակի քաղաքային գրադարան>> ՀՈԱԿ-ի թանգարանային բաժինը, ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի միացել է այդ ծրագրերին: Նշված օրերին բաժնում նախատեսված են տարբեր բնույթի միջոցառումներ. 2022թ, մայիսի 18, ժամը 15:00- կրթաճանաչողական ծրագիր՝ <<Հացը մեր հանապազօրյա >> խորագրով:2022թ, մայիսի 21, ժամը 13:00 — շարունակում ենք ծանոթանալ Սպիտակ քաղաքի պատմամշակութային հուշարձաններին՝ <<Հուշարձանների հարատևող կյանքը>> խորագրով։ Կկազմակերպվի նաև շրջայց թանգարանային բաժնում: Այս տարի թանգարանների միջազգային օրն անցկացվում է <<Թանգարանների ուժը>> խորագրի ներքո: Թանգարանների միջազգային օրը մեր հասարակության ամենասպասված տոներից է:Տոնին ընդառաջ տարբեր թանգարաններ ամենատարբեր միջոցառումներով են հանդես գալիս:Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս մայիսի 18-ին, մայիսի 21-ին թանգարանները անվճար սկզբունքով բաց կլինեն այցելուների համար։Սիրով սպասում ենք ձեզ։

18Sona Sargsyan, Sofya Asatryan и ещё 16Поделились: 2НравитсяКомментироватьПоделиться

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։