ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ

Վազգեն Սարգսյան

«Վազգենը հզոր երևույթ էր։ Ազգային տառապանքը Վազգեն Սարգսյանի արյան մեջ էր»։

Աղասի Այվազյան

…«Աստված Վազգենի մեջ արթնացրեց լեռան լեզուն, Հայոց պայքարի լեզուն»։

Հրաչյա Մաթևոսյան

Վազգենը չէր սիրում տոնել իր ծնունդը, ասում էր տղամարդը ծնունդ չի նշի…Բայց մենք այսօր պիտի նշենք Ձեր ծնունդը, որովհետև դուք շատ մարդասեր էիք, ազգային հպարտությունը, հայի պատվախնդրությունը շատ ուժեղ էր ձեր հոգում, որովհետև դուք շատ էիք մարդկանց վստահում, հանդուրժող էիք, ներում էիք վատ արարքները, հայրենասեր էիք… -Ես տվեցի ամեն ինչ և ձեռք բերեցի հպարտություն,-սա իր արածի և ապրածի գնահատականն էր, իսկ դրանից ավելի մեծ արժեք, քան ազգային հպարտությունն է, կարծում եմ չկա։…Եկել է կանգ առնելու և մի պահ հետադարձ հայացք նետելու ժամանակը։Ու՞ր ենք գնում։ Ի՞նչ պետություն ենք ուզում ունենալու։ Ումի՞ց ենք թաքցնում։ Ումի՞ց ենք գողանում։ Իհարկե,մեր սերունդներից ու ապագայից։ Ոչ մի տնտեսական ծրագիր,ոչ մի կառավարություն,ոչ մի դրսի օգնություն չի կարող ոտքի կանգնեցնել երկիրը, եթե մեզանից յուրաքանչյուրը Տիրոջ և ծառայի պատասխանատվություն չզգա նրա նկատմամբ։ Հեղափոխություն է պետք մեր հոգիներում, մեր գաղափարներում, այլապես ծրագրերն ու կառավարությունները կհաջորդեն մեկ-մեկու, իսկ սայլը տեղից էլ չի շարժվի։ Յուրաքանչյուր երկրում 20-30 բարձր պաշտոնյա պետք է լինի, որ պետական շահը վեր դասի անձնականից, վառվի աշխատանքի մեջ, իր հետևից տանի մյուսներին։ Ոչ մի ծրագիր,որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այն մարդն ինքն է։ Եթե համոզված չէ, որ մենք միայն մենք ենք կառուցելու մեր տունը։ Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից։ Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը և համոզված եմ,մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ։ Մեր պայքարը պատերազմի,արյան և հերոսության դաշտից տեղափոխվել է տնտեսական դաշտ։ Պատմությունը ցույց է տալիս, որ հաղթում են այն ժողովուրդները, որոնք ավելի կազմակերպված են և ռացիոնալ։Ժողովուրդ պատերազմը չի ավարտվել։ Չի ավարտվել։ Աստված գիտի՝ ինչ է լինելու։ Մենք մի քիչ թուլացանք՝ պարտվելու ենք։ Զգոն եղեք, չպարտվեք։ Մտածեք էս երկրի մասին։ Մտածեք էս բանակի մասին,սա է էս երկրի փրկությունը։ Սա է էսօր,ցավալիորեն, ամենակայացած արժեքը։ Ցավալիորեն։ Մտածեք էս երկրի մասին։ Դիտել՝ https://www.facebook.com/spitak.gradaran/videos/317292223797465

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով