ՄԵԾ ԱՇԽԱՐՀԻ ՄԵՐ ԱՆԿՅՈՒՆԸ

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

Հոկտեմբերի 11-ին Սպիտակի քաղաքային գրադարանում <<Մեծ աշխարհի մեր անկյունը>> ծրագրի շրջանակում հայրենագիտության, մեդիագրագիտության և ստեղծագործական հմտությունների զարգացման նպատակով <<ԻԲԲԻ Արմենիա>> մշակութային ՀԿ-ի համագործակցությամբ և <<ԻԲԲԻ Յամադա>>ճապոնական հիմնադրամի աջակցությամբ մասնագետների կողմից անցկացվեց վարպետության դաս: Դասը վարեցին մեդիագրագիտության մասնագետ, ճարտարապետ Նարինե Կարսլյանը և արձակագիր, գրականագետ, դասախոս Հավհաննես Հովակիմյանը: Նրանք գրադարանի պատանի մասնակիցներին ինտերակտիվ ձևաչափով, համակողմանի ուսումնասիրության մոդելով ներկայացրեցին Լոռու մարզի ճարտարապետական շինությունները, խոսեցին մեդիամշակույթի, մեդիահարթակների, գեղարվեստական ժանրերի մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մասնակիցների ստեղծագործական առաջին գրառումները ուղարկել ծրագրի շրջանակում ստեղծվելիք մեդիահարթակ և նոր խորհուրդներ ստանալ ստեղծագործությունների վերաբերյալ: Քննարկմանը ներկա էր նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակազմի ղեկավար տիկին Գայանեն, գրադարանի աշխատակիցներ, մանկավարժներ: Հյուրերը շրջեցին գրադարանի թանգարանային բաժնում: Մանկական բաժնում նրանց ողջունեցին մշակույթի տան <<Հեքիաթների աշխարհ>> թատերախմբի ռեժիսոր-խմբավար՝ շնորհաշատ Արմինե Մելքոնյանի սաները, ովքեր ներկայացրեցին նրա բեմադրած մանուկների սիրելի Խնկո Ապոր <<Մկների ժողովը>> ներկայացումը:Օրը հագեցած էր: Մասնակիցները հեռացան բավարարված: Հյուրերը նշեցին, որ տպավորված են հեռանում Սպիտակից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։