ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԼԵԶՈՒՆ

Լեզուն կենդանի արարածներից միայն մարդուն բնության կողմից տրված ամենամեծ պարգևն է: Այն օդի, ջրի ու հացի նման անհրաժեշտ է մարդուն: Յուրաքանչյուրի սրբազան պարտքն է պահել-պահպանել, սիրել-փայփայել իր մայրենի լեզուն, խորանալ նրա խորհրդավոր գաղտնիքների մեջ, որ ավելի հարստանա, գեղեցկանա, ավելի լավ ծառայի իրեն:Այո՛, լեզուն ամենակարող է, քանզի այն հաղորդակցման հիմնական միջոց է, ուստի սիրե՛նք հայոց լեզուն, խոսե՛նք մեր ոսկեղենիկ հայերենով, հիշե՛նք, որ այսօր մայրենի լեզվի օրն է և մեր սրբազան պարտքն է լավ սովորել և իմանալ այն լեզուն, որով խոսել են մեր նախնիները, որով հաղորդում ենք մեր մտքերը, ամենանուրբ զգացմունքները:Սիրենք մեր լեզուն, իսկ սիրելու համար լավ ճանաչենք այն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով