ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԸ
Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է:
Դու հայ բանաստեղծ, ինչ էլ որ լինի,
………………………………………….
Քո ժողովրդի հավերժությանը
Չհավատալու իրավունք չունես…
Ս.Կապուտիկյան
Նա եկել էր, որ ունենայինք իրեն՝ որպես ամենայն հայոց Մայր Բանաստեղծուհի:Նա անջնջելի կնիք է դրել իր ապրած դարաշրջանի վրա:Նրա կյանքի յուրաքանչյուր պահ եղել է խոհի, զգացածի դրսևորում, տեսածի ու ապրածի յուրաքանչյուր ժամանակա-հատված իր արտացոլումն է գտել նրա պոեզիայում: Կապուտիկյանը մարդասեր էր և իր ունեցածը անսպառ, անմնացորդ տվեց իր ժողովրդին և դրա դիմաց շռայլաբար ստացավ ժողովրդի սերը, ապրեց ստեղծագործական հարուստ և տևական կյանք, իր գրիչը ծառայեցնելով ժողովրդին՝ ստեղծելով մեծարժեք ու մնայուն գործեր: