ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ
Մոխիրներից ու մահափոշուց հառնեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Սարդարապատով սկսվեց մեր պետականությունը: Սարդարապատով թրծված Հայկական բանակը կարճ ժամանակում կարողացավ թշնամուց հետ խլել գրավյալ տարածքները և կայացնել այդքան երազած պետությունը՝ Հայաստանի առաջին հանրապետությունը, որը ցավոք, երկու տարվա կյանք ունեցավ: 1918թ. մայիսի 28 Այդ օրը դարձավ նվիրական հայ ժողովրդի համար և մտավ ազգային տոնացույցի մեջ, իբրև սրբազան օրերից մեկը: ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ: Սիրելի ընթերցողներ, ընթերցասերներ. այս թեմայով շատ գրքեր կան գրադարանում: Կանցնեն այս դժվար օրերը, կվերադառնանք և սիրով կսպասարկենք: