«ՀԱՎԱՏՍ ԱՅՆՊԵՍ ՄԻՇՏ ԽՈՐԻՆ ԷՐ…»

Փետրվարի 18-ին «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ գրական ցերեկույթ նվիրված Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակին։ Ցերեկույթը կազմակերպվել էր շատ հետաքրքիր ձևաչափով՝ թեյի սեղանի շուրջ։ Մասնակիցները գրադարանի աշխատակիցներն էին։ Նրանք հոգու ջերմությամբ էին կատարում Տերյանի լավագույն ստեղծագործությունները։ Դահլիճում հնչում էր Տերյանի խոսքերով գրված երգերը… Վահան Տերյան բանաստեղծի պոեզիան օգնում է մեզ պահպանելու և զարգացնելու մարդկային էության լավագույն կողմերը։ Զգացմունքների մաքրություն և գեղեցկություն, ողջախոհ վերաբերմունք դեպի բարոյական և գեղագիտական արժեքները, խորին հավատ հարազատ ժողովրդի ապագայի, մարդկության առաջադիմության և բանականության հաղթանակի նկատմամբ,- Էդվարդ Ջրբաշյանի այս խոսքերով ավարտվեց ցերեկույթը։ Միջավայրը տերյանական էր…

[Best_Wordpress_Gallery id=”22″ gal_title=”«ՀԱՎԱՏՍ ԱՅՆՊԵՍ ՄԻՇՏ ԽՈՐԻՆ ԷՐ…»”]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով