🇦🇲 Շարունակում ենք կերտել մեր անկախությունը

Այսօր մենք հպարտ ենք մեր ազգային վերածննդի խորհրդանշով՝ մեր եռագույն դրոշով և անկախ հանրապետությամբ:
Զոհեր ենք տվել, արյուն շատ է թափվել, բայց մենք այդ վիճակում էլ կռում ենք մեր ինքնուրույնությունը:
Ո՞վ է հայը: Ինչպիսի՞ երկրում է ցանկանում ապրել նա:
Ռազմավարական նշանակության և անվտանգության երաշխիքներով լի հարցեր…
Հայը ինքն իրեն չհասկացած վիճակում է այսօր: Գիտե՞ք ինչի… որովհետև սերունդներից նա խնդիրներ է ժառանգել և ուզում է մեկ սերնդի ուժերով լուծել:
Անկախության քսանութ տարիներ…
Անսովոր վիճակ է: Առավելագույնն ենք ուզում: Շարունակ ձգձգվող ու չլուծվող խնդիրներ:
Կարծես աշխարհի բոլոր դառնություններն ու տառապանքները, մարդկային և անմարդկային բոլոր տեսակի զրկանքները մեր ուսերին են դրել և ասել են տա՛ր, քայլի՛ր, եթե կարող ե՛ս, ապրի՛ր…
Եվ դու ապրում ես իմ հայ ժողովուրդ…
Իմ հա՛յ ժողովուրդ, արի՛ շենացնենք մեր Հայաստանը, չթողնենք նրան մենակ, որ կարոտից չծերանա մեր երկիրը:
Չէ՞ որ հայորդի լինելը իրավ երջանկություն է, քանզի հպարտ ու ազատ ընթացք ապրած իմ ազատ հայրենիքը եղել է, կա՛ և կլինի՛: Նա պետք է ընդմիշտ իր ազատ տեղն ունենա այս երկրագնդի վրա ու այս արևի տակ, իսկ մենք պարտավոր ենք սրբորեն պահել նրա ազատությունը՝ երիզելով նրա ճակատը դափնիներով, հանձնել գալիք սերունդներին՝ լսելով դարերի խորքից եկած նրա ձայնին:
Մենք համոզված ենք , որ կհաղթենք, որովհետև մենք մենակ չենք, մեզ հետ է մեր դարավոր փորձությունը, մեզ հետ է մեր հավատը, մեր Մաշտոցյան միտքն ու Նարեկյան խիղճը, Ավարայրի ոգին, Սարդարապատի զանգերի հաղթական ղողանջը, մեր փետրվարյան միասնությունը, մեր ամենատես Աստվածաշնչի հավատն ու ամենաարքայական հայոց լեզուն, ինչպես նաև գոյատևելու ու ստեղծելու մեր կամքը:

Շնորհավոր Անկախության տոնդ, Հայաստան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով