ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ-130 /10 սեպտեմբերի/

Ես ցնցված եմ հայ ժողովրդի ողբերգությունից :
Եվ որոշեցի այդ ամենը ներկայացնել պատմական վեպով:
                                                                                                  Ֆ. Վերֆել

Ավստրիացի գրող, պոետ, դրամատուրգ և հումանիստ, հայ ժողովրդի բարեկամ, ազգությամբ հրեա Ֆրանց Վերֆելի ստեղծագործություններում առանձնակի տեղ է գրավում «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: Այն գրված է զգացմունքով, մեծ սիրով ու սրտով:
Վեպը գրելու համար Ֆրանց Վերֆելը 3 տարի Վիեննայի Մխիթարյան միաբանությունում ուսումնասիրել է հայոց պատմությունն ու մշակույթը և զրուցել թուրքական կոտորածներից փրկված հայերի հետ:
Օտար ականավոր հեղինակի կողմից գրված այս վեպը մեր արդար դատին նվիրված անգնահատելի գանձ է՝ եզակի, նմանը չունեցող:
Վեպի հիմքում Մուսա լեռան հերոսամարտն է. լեռան բարձունքում ապաստանած փոքրաթիվ հայեր պաշտպանում էին իրենց կյանքն ու պատիվը:
Վերֆելը խորապես ընկալել է հայ ժողովրդի տառապանքներն ու վիշտը, նրա պայքարի արդարությունը:
Այս վեպը արժանացել է<< Տարվա լավագույն վեպ>> միջազգային մրցանակի: Հրատարակվել է ավելի քան 20 լեզուներով. 1935 թվականին հրատարակվել է հայերեն /թարգմ.՝ Ե.Անդրեասյան/, 1982 թ-ին նկարահանվել է կինոնկար /ռեժիսոր՝ Ջ.Քյուրքչյան/, բեմադրվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում և հեռուստաթատրոնում:
Չեխ կոմպոզիտոր Յոզեֆ Մատեյը գրել է նաև համանուն օպերա 1957 թվականին:
Ֆրանց Վերֆելը դատապարտում է հայերի ցեղասպանությունը և գնահատում մուսալեռցիների հերոսական պայքարը:
Հայ ժողովուրդը խորին երախտագիտությամբ է հարգում Ֆրանց Վերֆելի հիշատակը:
Ֆրանց Վերֆելը մահացել է 1945 թվականին՝ Բեռլինում, երախտագետ հայերի կողմից փոխադրվել է Վիեննա և հանձնվել հողին:
Երևանում մեծ եղեռնի հուշահամալիրի հուշապատին փակցված է հուշատախտակ, որի տակ ամփոփվում է Վերֆելի գերեզմանից բերված հողով սափորը:
Այս տարի լրանում է Մուսա լեռան հերոսական պաշտպանության 105 տարին:
Նրա մասին բազմաթիվ նյութեր կարող եք գտնել մեր գրադարանի ֆոնդերում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով