ՎԱՐԴԱՎԱՌ

Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է։
Վարդավառ կամ Վարդեվառ,որպես քրիստոնեական տաղավար տոն՝ Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն,հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն,ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո,կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ին ընկած ժամանակահատվածում։ Այն այս տարի նշվում է հուլիսի 19-ին։
Վարդավառը ծագմամբ հեթանոսական տոն է,որը,ըստ հայագիտության մեջ եղած տեսակետների,կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի,Ամանոր-Նավասարդի հետ։Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։
Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին,դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։
Գրիգոր Լուսավորիչը այն փոխել է Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնով։Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս,Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ աղոթելու։Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են ,իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում։Հետո լույսի փայլից առաքյալները արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի <<Պայծառակերպության>> և <<Այլակերպության>> հրաշքի։
Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամաենասիրելիներից մեկն է,ամառային ամենասիրված տոնը։ Պայմանավորված հայերենի բարբառային առանձնահատկություններով վարդավառը ունի անվանման տարբեր տարբերականեր՝ Լոռիում և Ջավախքում այն անվանում են Վարդևոր, Արցախում՝ Վըրթեվուր,Նոր Նախիջևանում՝ Վարթևոր,Այգեհովտում և Տավուշում՝ Վըրթիվեր,Մեղրիում՝ Վըրդիվուր։
Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) կողմից 2014 թվականից սկսված ամեն տարի կազմակերպվում է <<Վարդավառ>> միջազգային փառատոնը,որի նպատակը երիտասարդությանն ու հանրությանը վարդավառի ծիսակատարությունների ներկայացնում է, ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս։
<<Սպիտակի քաղաքային գրադարան>> ՀՈԱԿ-ի թանգարանային բաժինն այս տարի հետաքրքիր ձևով էր կազմակերպելու այս գեղեցիկ տոնը,սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն չենք կարող կազմակերպել:
Կանցնեն այս օրերը:Միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները:
Առողջություն բոլորիս..
.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով