“ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԿԱԾ ԲԱՆԱԿ”

Հունվարի 24-ին <<Սպիտակի քաղաքային գրադարան >> ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ հայոց բանակի 28-ամյակին նվիրված գրական ցերեկույթ:
Մասնակցում էին միջին տարիքի ընթերցողներ:
Ցերեկույթը վարող գրադարանավարուհի Մելինե Հարությունյանը ընթերցողներին ներկայացրեց Հայոց բանակի անցած ուղին, նրա կառուցվածքային ձևավորման ընթացքը, կանոնավոր բանակի ստեղծման առաջին քայլերը: Մեջբերումներ արվեց Գարեգին Նժդեհից և սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերից, համեմելով Հովհ.Շիրազի խոսքերով… <<Լոկ այն բանակն է հաղթում աշխարհում, ում զինվորներն են զինվում ինքնակամ և ինքնակամ են գրոհի գնում… >>:
Անդրադարձ եղավ նաև ինքնապաշտպանական ուժերին, մահապարտների գումարտկի կազմավորմանը:
Երեխաներին հետաքրքիր էր լսել նաև ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի՝ արդարության մարտիկի, կյանքն ու գործունեությունը, կատարած աշխատանքը ինքնապաշտպանական մարտերում:
<<Այն բանակը, որը հաղթահարել է մահվան վախը, անպարտելի է և ամենակարող >>,- այս խոսքերը հնչեց մասնակից երեխաների շուրթերից:
Այո՛, հայոց բանակն անպարտելի է, հզոր ու պատասխանատու: Մենք հպարտանում ենք մեր բանակով:
Ցերեկույթի ընթացքում հնչեցին բանաստեղծություններ նվիրված հայոց բանակին: Կոչը մասնակիցներին հուզիչ էր՝<<…պահպանենք ձեռք բերածը և կերտենք մեր ապագան >>:
Ցերեկույթն ավարտվեց գրադարանի ընթերցող Արեն Մակարյանի կողմից Մանվել Միկոյանի <<Մարտիրոսված հայ քաջերին >>բանաստեղծության կատարմամբ…<<Ձեր բաժին արևի լույսը թողեցիք, որ մենք վայելենք, բայց դեղնակարմիր շողերից կիսատ մեր հոգիները հավետ խոցվեցին >>:
Գրադարանում բացվել է գրքային ցուցահանդես <<Անպարտելի հայոց բանակ >> խորագրով, որտեղ ցուցադրված է հայոց բանակը ներկայացնող նյութեր, ալբոմներ:
Սիրով հրավիրում ենք ընթերցողներին՝ ծանոթանալու ցուցադրությանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Secured By miniOrange