Մեր հյուրասրահում՝ հանդիպում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ, Սբ.Գրիգոր Նարեկացի մեդալակիր Մհեր Մելիքյանի հետ /ծրագրում Նարեկացի, Հովհ.Թումանյան, Կոմիտաս/

2019թ. Ապրիլի 19-ին <<Սպիտակի քաղաքային գրադարան>> ՀՈԱԿ-ի հյուրասրահում տեղի ունեցավ հանդիպում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ, Սբ.Գրիգոր Նարեկացի մեդալակիր Մհեր Մելիքյանի հետ:
Միջոցառումը նվիրված էր Հովհ.Թումանյանի ծննդյան 150 և Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյաններին:
Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը։
Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի կրթության , մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ , բանաստեղծ Մանվել Միկոյանը,վաստակաշատ լրագրող , բանաստեղծ Ջանիբեկ Ղուկասյանը, Սպիտակի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սահակյանը, աշխատակազմի ղեկավար Անահիտ Գյուլազյանը,երիտասարդ բանաստեղծուհի Նաիրա Ջուլհակյանը։
Դահլիճում թևածում էր Կոմիտասյան հոգեպարար երաժշտությունը և Մեծն Թումանյանի բանաստեղծական շունչը։
Իրենց գեղեցիկ կատարումներով միջոցառումը համեմեցին նաև աշուղ Սահանուշը և իր սան Թամարան։
Երեկոն տպավորիչ էր, ոչ ոք չեր ուզում հեռանալ դահլիճից։
…Մենք դեռ շատ տարիներ պիտի վայելենք Ձեր երգերի մելիքյանական մեկնաբանությունները, Ձեր կատարողական նրբերանգներով, -այսպես ամփոփեց երեկոն Քնարիկ Գրիգորյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով