Մանկական գրքի միջազգային օր

Ապրիլի 2-ին կրկին մարդաշատ էր   <<Սպիտակի քաղաքային գրադարան>> ՀՈԱԿ-ը:Նշվում էր մանկական գրքի միջազգային օրը:Միջոցառման կազմակերպիչները՝ գրադարանավարներ Սոնան և Մելինեն, հյուրընկալել էին կրտսեր տարիքի ընթերցողներին՝ Սպիտակի Դ.Սիմոնյանի անվան N 2 հիմնական դպրոցի 3րդ ա դասարանի աշակերտներին /դասվար Արմանուշ Ավագյան/: Միջոցառումը գրական խաղ էր՝  նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին՝ <<Թումանյանը՝ խաղերի մեջ>>  խորագրով:

  Գրադարանի տնօրեն տիկին Ք.Գրիգորյանը նշելով, որ այդ օրը նաև հանրահայտ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրն է, ներկայացրեց մանկական գրքի անփոխարինելի դերը երեխաների ինտելեկտի ձևավորման հարցում և նշեց, որ այս տոնը նպատակ ունի գրավել երեխաների ուշադրությունը դեպի գրականություն, գրքի արվեստ, գրքի մշակույթ:

  Գեղեցիկ կազմակերպված, հեքիաթային միջավայրում երեխաները ,ոչ միայն մասնակցեցին խաչբառների <<Գուշակիր հեքիաթը>>, մնջախաղային դերակատարումներին, այլև առանձին խմբերով ներկայացրեցին Թումանյանի հեքիաթներից դրվագներ:Նրանք այնքան լավ էին պատրաստված, որ  անաչառ ժյուրին բարձր գնահատեց նրանց աշխատանքը և բոլորին նվիրեց Թումանյանի հեքիաթների առանձին հրատարակություններ:

Մասնակցող ծնողները բարձր գնահատեցին կատարված աշխատանքը:

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Սպիտակի  մանկական թատերական խմբի ռեժիսոր-խմբավար Արմինե Մելքոնյանի թատերական խումբը  Հովհ. Թումանյանի <<Բարեկենդանը>> հեքիաթի ներկայացմամբ:

Միջոցառման ավարտին տիկին Ք.Գրիգորյանը կոչ արեց երեխաներին Էլ° ավելի սիրել գրքերը, հաճախել գրադարան,  արժևորել գրքի դերը  կյանքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Secured By miniOrange