ՀԻՇՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ…


1915-ը 2020-ից բաժանող 105 տարիներից հետո դարձյալ մենք հիշում և պահանջում ենք:
Արդարադատ ուղերձ ենք ուղղում աշխարհին, որ մարդկությանը պատուհասած զանգվածային ոճիրներից առաջինը` Հայոց ցեղասպանությունը,պատմական փաստ է և անհերքելի իրողություն:
Անկախ ամեն ինչից պատմական արդարության առաջ կեղծիքն ու ժխտողականությունը սկսում են երերալ:
Մենք ցանկանում ենք իրերն իրենց անունով կոչել
ՀԻՇՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ…
Ի՜նչ կախարդական բան է այս հայրենիք ասածը,այս Հայաստանը:Սիրում ենք քեզ,մեր հայրենիք,մեր հրաշալի երկիր,դու հնագույնն ես այս աշխարհում,ինչպես քո ճկուն լեզուն,դու հզոր ես,բայց ոչ մի ազգի չես ստրկացրել,մեր ցեղը երբեք չի պարտվել…
Մենք հասել ենք մեր մեծագույն նպատակին` Հայաստանի անկախությանը և այժմ էլ կերտում ենք մյուս նպատակը` բարեկեցիկ Հայաստան:Պետք է անասելի շատ սիրել,գուրգուրել և զորակցել նրան,որպեսզի ամրանա,թևեր առնի և որպեսզի երբևէ չկրկնվի 1915 թվականը:Սա մեր արյան հրամայականն է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Secured By miniOrange