Թանգարանների միջազգային օր, Թանգարանների գիշեր

Այս տարի Թանգարանների միջազգային օրը անցկացվում է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո:

Թանգարանների միջազգային օրը մեր հասարակության ամենասպասված տոներից է: «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի թանգարանային բաժնի մասնակցությունը համաեվրոպական այս ծրագրին արդեն 5 տարի է և տարեց-տարի ավելացող այցելուների թիվը վկայությունն է այն բանի, որ հասարակությունը այս տոնին սիրով է սպասում:

Սպիտակում նախապես մշակված ծրագրի համաձայն, «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ՈՒսումնառությունը թանգարաններում» թեմայով զրույցն անցկացնելուց հետո «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի կոլեկտիվը, այցելուները և Սպիտակի Աշուղական դպրոցի սաները ժամը 1200-ին մեկնեցին Գյումրի՝ Ավ.Իսահակյանի անվան տուն-թանգարանում արտագնա միջոցառում կազմակերպելու նպատակով: Մինչ միջոցառումը սկսելը՝ խումբը այցելեց Վարպետաց թաղամաս, Ձիթողցոնց տուն, դարբնոց որտեղ այցելուները ականատես եղան դարբնի աշխատանքին, ծանոթացան դարբնի աշխատանքի նրբություններին և իրենց երգը նվիրեցին «Դարբին» եղբորը:

Եղանք նաև Սև ամրոցում, Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքի կենցաղի թանգարանում, Հովհ.Շիրազի, Մհեր Մկրտչյանի տուն-թանգարաններում:

Միջոցառումը կազմակերպվեց Ավ.Իսահակյանի անվան տուն-թանգարանում, որտեղ արդեն այցելուները սպասում էին: Տնօրեն տիկին Կարինեյի առաջարկությամբ միջոցառումը անցկացրեցինք բակում՝ բացօդյա:

Իսկական տոնախմբություն էր, մեկը-մյուսի ետևից հանդես էին գալիս Սպիտակի Աշուղական դպրոցի սաները իրենց գեղեցիկ կատարումներով, իսկ հնչող երաժշտությունը կանչում էր բոլորին, գալիս էին խմբերով, ընտանիքներով և իրենց գոհունակությունն արտահայտում կազմակերպված միջոցառման առիթով:

Օրն այնքան հագեցած էր և այնքան բովանդակալից, որ որոշեցինք այս միջոցառումը շատերին ներկայացնլ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով