Թանգարանների միջազգային օրը անսովոր պայմաններում

Այս տարի թանգարանների միջազգային օրը անցկացվում է անսովոր պայմաններում:
Այն հռչակվել է թանգարանների միջազգային խորհրդի(ICOM-The international Council of Museums)որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ռուսական պատվիրակության առաջարկությամբ։
1978 թվականից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր,այդ թվում և Հայաստանը։
Թանգարանային միջազգային օրն ունի թեմա և ԻԿՕՄ-ը հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները։ 1992թ-ի թեման էր <<Թանգարանները և շրջակա միջավայրը>>, 1997-98 թվականներին՝ <<Մշակութային արժեքների անօրինական տեղափոխման դեմ պայքար>>, 2000 թ-ի՝ <<Թանգարանները հանուն հասարակությունում համերաշխության և ներդաշնակության>>, 2005 թվականին՝ <<Թանգարանը որպես կամուրջ մշակույթների միջև>>, 2008 թվականին՝ <<Թանգարանները որպես սոցիալական փոփոխությունների և զարգացման գործոն>>, 2009 թվականին՝ <<Թանգարանները և տուրիզմը>>, 2010 թվականին՝ թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության>> և այլն։
Հայաստանի Հանրապետության կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը, որն այս տարի համավարակի պատճառով՝ երկրում ստեղծված իրավիճակից, առաջին անգամ պետք է նշենք անսովոր պայմաններում։
Այս տարի թանգարանների միջազգային օրն անցկացվում է <<Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն>> խորագրի ներքո, որը մատնանշում է թանգարանների և տարբեր լսարանների երկխոսության ամրապնդումը, ինչպես նաև ցուցադրությունների հասանելիության ապահովումը:


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով