ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Այսօր «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում անցկացվեց զրույց–քննարկում՝ «Իսկական ընկերը» խորագրով՝ նվիրված ընկերության միջազգային օրվան: Զրույցին մասնակցում էին բարձր տարիքի ընթերցողներ: Զրույցը վարեց մանկական բաժնի գրադարանավար Մելինե Հարությունյանը, որը, շնորհավորելով բոլորին ընկերության միջազգային օրվա կապակցությամբ, իր խոսքով կարևորեց «ընկերություն» բարձրագույն արժեքը և բոլորին մասնակից դարձրեց հետաքրքիր և բովանդակալից զրույցին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով