Գիրք նվիրելու օր

Հարգելի հայրենակիցներ
Փետրվարի 19-ին սպասում ենք Ձեզ։ Ձեր նվիրած մեկ գիրքն անգամ թանկ է մեզ համար։ Գիրք նվիրելով միմյանց՝ գուցե երազելու հնարավորություն ենք տալիս այլոց։
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը արդեն մի քանի տարի գիրք նվիրելու տոնի է վերածվել։ Գիրք նվիրելու օրն ամենահրաշալի տոնն է Հայաստանում։ Տարեցտարի տոնը մեծ մաշտաբներ է ընդունում։ Այն ձևավորում է գիրք նվիրելու մշակույթ։ Պատահական չէ որ «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում ընդունված է այս կոչը՝ «Վերականգնենք միմյանց գիրք նվիրելու մշակույթը»։ Կարելի է ասել, որ վերջին տարիներին գրադարանի հավաքածուն հիմնականում համալրվում է նվիրատվությունների շնորհիվ։ Կազմակերպվող միջոցառումները, ակցիաները, հանդիպումները միշտ էլ ավարտվում են գրադարանին գիրք նվիրելով։ Մենք բարձր ենք գնահատում բոլոր նվիրատուներին և մեր շնորհակալությունն ենք հայտնւմ նրանց։
Մարդու և՛ ուրախ, և՛ տխուր օրերի լավագույն ընկերը ՝ գիրքը ընդլայնում է մեր մտահորիզոնը, ջերմացնում հոգին, հարստացնում երևակայությունը…
«Պետք է կարդալ, միշտ կարդալ, և ամեն մի կարդալը մի բան է տալիս ու աննկատելի կերպով ամբարվում, բան դառնում»- Հովհաննես Թումանյանի պատգամն էր սերունդներին։
Սիրելի ընթերցողներ սիրով սպասում ենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով