ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆ

Պատմության ու քաղաքակրթության շավիղներով հպարտ ապրած մեր հայրենիքը եղե՛լ է, կա՛ ու կլինի՛:Նա պետք է ընդմիշտ իր ազատ տեղն ունենա այս երկրագնդի վրա ու այս արևի տակ,իսկ մենք պարտավոր ենք սրբորեն պահել նրա ազատությունը՝ երիզելով նրա ճակատը դափնիներով, հասցնել գալիք սերունդներին՝ անսալով դարերի խորքից եկած նրա ձայնին:Մենք քո ժամանակակիցն ենք: Մենք միասին ենք հասակ առել ու միասին էլ կերտելու ենք մեր ապագան. …

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,

Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.

Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ

Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,

Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտի ասես աշխարհքին

Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով