ԱՅՍՕՐ ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

 

«Լեզուն իրոք մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Նա ուրախության պահին բացում է մեր սիրտը, իսկ վատ տրամադրության ժամին նա է սփոփում մեզ…. ուստի իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց»:

Ստեփան Զորյան

Ստեփան Զորյանի ստեղծագործությունները հայ արձակի լավագույն էջերից են: Ստեփան Զորյանը՝ որպես գրականության տերյանական դպրոցի անդամ, մաքրամաքուր հայրենի կրողն ու կիրառողն է: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում ձևի նորությամբ և սեղմ շարադրանքով:Հայ գրականության լավագուն պատմավեպերի՝ «Հայոց բերդի», «Պապ թագավորի» և «Վարազդատի» հեղինակը նաև փոքրածավալ արձակի հանճարեղ ներկայացուցիչ է: Նրա ստեղծագործությունները՝ «Ջրհորի մոտ» (1970 թ.), «Հեղկոմի նախագահը» (1977 թ.), «Խնձորի այգին» (1985 թ.), «Խուժան Արշոն», «Չալանկը», «Մի գիշեր անտառում», «Սև Սեթոն»,«Ամիրյանի ընտանիքը» (1921 թ.), «Գրադարանի աղջիկը» (1926 թ.) հանդիսանում են միջին տարիքի ընթերցողների պարտադիր ընթերցանության ցանկի գրքերից:
Նրա ստեղծագործության մեջ առանձնանում է «Մի կյանքի պատմություն» (1935–39 թթ.) ինքնակենսագրական վեպը, որտեղ ներկայացված է իր ապրած ժամանակաշրջանը՝ հարազատ գույներով, տրամադրություններով ու հակասություններով: Այս տարի լրանում է այս ստեղծագուրծության 85-ամյակը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով