Չորեքշաբթի, 13 Մայիսի, 2026
Նորություններ

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

#Ազգային_գրադարանային_շաբաթ_2026

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում Սպիտակի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ Արմենուհի Արմենակյանի «Սպիտակ քաղաքն ու լույսի նկարիչը» գրքի շնորհանդեսը: Ներկա էին Սպիտակ քաղաքի մտավորականներ, ուսուցիչներ, Արմենուհու ընկերներն ու հարազատները, գրադարանի ընթերցողներն ու աշխատակիցները: Միջոցառումը բացեց գրադարանի տնօրեն Քրիստինե Ջուլհակյանը և ներկայացրեց միջոցառման պատվավոր հյուրերին: Ներկա էին գրքի հրատարակիչ՝ «Վան Արյան» տպագրատան տնօրեն Վան Արյանը, խմբագիր՝ Գայանե Անտինյանը: Ներկա էին նաև Վանաձորից՝ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ- ի աշխատակիցներ (տնօրեն` Անուշ Ասլանյան):

Գրքի մասին արտահայտվեցին Վան Արյանը, խմբագիր Գայանե Անտինյանը:

Գնահատանքի խոսքով հանդես եկան գրադարանի նախկին տնօրեն տիկին Քնարիկ Գրիգորյանը, հոգեբան Աննա Աթաբեկյանը, Սպիտակի մշակույթի տան տնօրեն Աննա Աջամյանը, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի տնօրեն Անուշ Ասլանյանը, Արմենուհու ուսուցիչներ՝ Գայանե Սահակյանը, Գոհարիկ Ղազարյանը:

Միջոցառման ավարտին Արմենուհի Արմենակյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով և իր երախտիքի խոսքն ասաց Սպիտակի քաղաքային գադարանի կոլեկտիվին և բոլոր ներկաներին: Միջոցառումն ավարտվեց բարձր տրամադրությամբ:

Արմենուհի Արմենակյանը Սպիտակի քաղաքային գրադարանի ակտիվ ընթերցողներից է, ուրախ ենք նրա հաջողության համար և մաղթում ենք ստեղծագործական մեծ վերելքներ:

↪️Մեզ կարող եք հետևել նաև մեր↩️

✅պաշտոնական վեբ կայքով՝

http://spitak.reglib.am/

✅յութուբյան ալիքով՝

https://www.youtube.com/channel/UCHZl2h5NahJvP6W5hGLgtsw

✅ instagram-ով

https://www.instagram.com/spitak.city.library

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով